Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

 


 

Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով:

–   Մանկական օրթոպեդիան ունի՞ սկզբունքային տաբերություն:

–   Մանկական օրթոպեդիան ամբողջովին տարբերվում է մեծահասակերի օրթոպեդիայից: Դրա հիմքում երեխայի ոսկրային եւ մկանային համակարգի առանձնահատկություններն են։ Միշտ պետք է հիշել, որ երեխան աճող օրգանիզմ է, ոսկրերն ունեն աճման գոտիներ, որոնց հաշվին կատարվում է ոսկրի աճը: Ցանկացած հիվանդություն դիտարկելիս պետք է հաշվի առնել երեխայի աճի փուլում գտնվելը, դրա հետեւանքով հիվանդությունը կարող է այս կամ այն ուղղությամբ փոխվել:

–   Ի՞նչ գործոններ են բերում հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների:

–   Հենաշարժական համակարգի ֆունկցիայի խանգարումների կարող են հանգեցնել զարգացման բնածին արատները, որոնց հիմնական պատճառները գենետիկ հիմք ունեն, կամ հղիության ընթացքում առաջացած խնդիրներ են: Կարող են լինել նաեւ արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացած խնդիրներ:

–   Ո՞ր ախտանշանների առկայությունն է խոսում օրթոպեդի խորհրդատվության անհրաժեշտության մասին:

–   Կարծում եմ, որ երեխայի նախքան բժիշկ-օրթոպեդի մոտ հայտնվելը, ծնողը պետք է դիմի առաջնային օղակ, զննվի մանկաբույժի կողմից եւ մանկաբույժի որոշմամբ դիմի օրթոպեդին, թեև կան ախտաբանություններ, արատներ, որոնց դեպքում ծնողը կարող է տեսնել, որ երեխան հենաշարժական համակարգի խնդիր ունի:

–   Մի՞շտ են հենաշարժական համակարգի հիվանդությունները կապված վնասվածքների եւ գերբեռնվածության հետ:

–   Հենաշարժական համակարգի հիվանդությունները միշտ չէ, որ պայմանավորված են վնասվածքներով կամ գերբեռնվածությամբ: Ունենք հիվանդությունների մեծ խումբ, որոնք, իհարկե, կապված են արտաքին գործոնների հետ, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք կապ չունեն տրավմատիզմի հետ: Նրանց պատճառաբանության մեջ այլ գործոններն ավելի կարեւոր են:

–   Ի՞նչ բնածին եւ ձեռքբերովի ախտաբանություն կառանձնացնեք. ամենահաճախ հանդիպող ախտաբանությունը մանկական օրթոպեդիայում:

–   Մանկական օրթոպեդիայում ունենք մի քանի խնդիրներ, հիվանդություններ, որոնք շատ հաճախ են հանդիպում` կոնք-ազդրային հոդերի զարգացող հոդախախտը` դիսպլազիան, բնածին ծուռթաթությունը: Նաեւ մեծ խումբ են կազմում նեյրոօրթոպեդիկ հիվանդություններն ու ողնաշարի ախտաբանությունը:

–   Ի՞նչ է կոնք-ազդրային հոդի դիսպլազիան:

–   Կոնք-ազդրային հոդի դիսպլազիան կոնք-ազդրային հոդի զարգացման բնածին արատ է։ Այն կոնք-ազդրային հոդի ամբողջականության` ազդրի գլխիկի եւ քացախափոսի, անատոմիական խախտում է:

–   Ի՞նչ է ազդրի բնածին հոդախախտը եւ ինչպե՞ս է արտահայտվում:

–   Ազդրի բնածին հոդախախտի տերմինը ներկայում փոխված է. ճիշտ է անվանել զարգացող հոդախախտ։ Դա վիճակ է, երբ ազդրի գլխիկը գտնվում է քացախափոսից դուրս: Երեխաների մոտ այն անախտանիշ հիվանդություն է և կլինիկորեն արտահայտվում է քայլելուց հետո` կաղությամբ:

–   Ի՞նչ է բնածին ծուռթաթությունը:

–   Բնածին ծուռթաթությունը շարակցական հյուսվածքի ախտաբանություն է, որի հետեւանքով առաջանում է ոտնաթաթի դեֆորմացիա: Ծուռթաթությունն իր մեջ պարունակում է չորս բաղադրիչ. ոտնաթաթի առաջնային հատվածի առբերում, ոտնաթաթի վարուսային սուպինացիոն դեֆորմացիա եւ հետին հատվածի էկվինուսային ու վարուսային դեֆորմացիաներ: Սրանք ծանր ախտաբանություններ են: Կան տարբեր աստիճանի ծուռթաթություններ: Դրանք լինում են ինչպես իդիոպաթիկ, այնպես էլ` համախտանշային:

–   Ի՞նչ է բնածին ծուռվզությունը:

–   Կա ծուռվզության մի քանի տեսակ: Օրթոպեդիկ տեսանկյունից առավել հետաքրքրում են մկանային եւ ոսկրային ծուռվզությունները: Կա նաեւ, այսպես կոչված, ֆունկցիոնալ ծուռվզություն, որը տեսողության եւ լսողության խանգարումների հետ է կապված` դիրքային ծուռվզություն: Կան նաեւ ծուռվզության տեսակներ, որոնք կրած հիվանդություններից առաջացած խնդիրների հետևանք են, օրինակ, սպիների հետ կապված հետայրվածքային ծուռվզությունը:

Առավել հաճախ հանդիպում է պարանոցի կրծոսկրաանրակապտկաձեւ մկանում առաջացած ֆիբրոզ հյուսվածքի առկայությամբ (որը բերում է մկանի կարճացման) պայմանավորված մկանային ծուռվզությունը:

–   Ի՞նչ է հարթաթաթությունը:

–   Հարթաթաթությունն, իրականում, թաթի ֆիզիոլոգիական կառուցվածք է, որը տարբերվում է թաթի ընդունված ճիշտ կառուցվածքից, և ախտաբանություն չի համարվում: Հարթաթաթ են մարդկանց 20 տոկոսը: Այլ բան է, որ կան հիվանդություններ, որոնց դեպքում, թաթը դեֆորմացվելով, ստանում է հարթ դիրք:

–   Ողնաշարային թեքումների ի՞նչ տեսակներ կան:

–   Ողնաշարային ախտաբանություները բազմազան են: Եթե նրանց մեծ խմբերի բաժանենք, ապա լինում են բնածին եւ ձեռքբերովի: Դեֆորմացիայի հարթության մեջ դիտարկման տեսանկյունից լինում են սկոլիոզ եւ կիֆոզ տարբերակներ: Առաջինը ողնաշարի դեֆորմացիան է ճակատային (ֆրոնտալ), իսկ երկրորդը` կողմնային (սագիտալ) հարթության մեջ:

–   Կանգ առնենք նաեւ ոտքերի ու ձեռքերի առավել հաճախ հանդիպող արատների վրա:

–   Սա շատ մեծ խումբ է, եւ տասնյակ հիվանդություններ կան: Առանձնացնենք բնածին արատներն ու ձեռքբերովի խնդիրները: Բնածին արատները կարող են արտահայտվել բնածին դեֆորմացիաներով, ամպուտացիաներով, վերջույթների բնածին կարճությամբ: Ձեռքբերովի խնդիրներ են, երբ կյանքի ընթացքում տեղի են ունենում վերջույթների առանցքի շեղումներ, վերջույթների կարճեցումներ եւ ֆունկցիաների խանգարումներ:

–   Ի՞նչ հիմնական ախտանիշներ է հնարավոր ինքնուրույն նկատել:

–   Ինքնուրույն հնարավոր է նկատել նորմայից տարբերվող դեֆորմացիաները, ֆունկցիայի խանգարումները, ստորին վերջույթների կողմից` կաղությունը կամ ոչ ճիշտ քայլվածքը եւ, իհարկե, ցավը:

–   Ի՞նչ ժամանակակից բուժման մեթոդներ կան կոնք-ազդրային բնածին արատի, ծուռթաթության, ծուռվզության, հարթաթաթության ժամանակ եւ այլ ի՞նչ ակնհայտ նորարարություններ կան:

–   Ինչ վերաբերում է կոնք-ազդրային հոդին, ապա երկար տարիների ընթացքում հանրապետությունում փորձում ենք ներդնել կոնք-ազդրային հոդի սկրինինգ-հետազոտություն` ուլտրաձայնային հետազոտման մեթոդով: Մոտավորապես 40 բժիշկ, ովքեր աշխատում են ծննդատներում, վերապատրաստվել են մեր կենտրոնում: Դրա նպատակը կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի ժամանակին ախտորոշումն է, ինչի շնորհիվ ունենում ենք բուժման տեւողության կրճատում և առավել լավ արդյունք: Մեզ մոտ ծուռթաթությունը բուժվում է Պոնսետի եղանակով, որը ներդրել է պրոֆեսոր Պոնսետին, ու, սկսած 2012 թվականից ծուռթաթությունը բուժվում են այս մեթոդով, որն աշխարհում համարվում է այդ ախտաբանության բուժման ոսկե չափանիշը: Բուժման գործընթացում սա մեծ հեղափոխություն է, քանի որ պակաս ագրեսիվությամբ ստանում ենք առավել լավ արդյունքներ:

Մկանային ծուռվզությունn 90% դեպքերում վերականգնողական եւ բուժական ֆիզկուլտուրայի միջոցով բուժվող խնդիր է: 5 տարեկանից հետո միայն 10% երեխաների դեպքում ենք ունենում վիրահատության կարիք:

Հարթաթաթությունն 95% դեպքերում բուժման կարիք չունի, եւ միայն այն դեպքերում, երբ կա ոտնաթաթի դեֆորմացիա, կամ, այսպես կոչված, կոնֆլիկտ կոշիկի հետ, մենք որոշակի միջոցառումներ ենք ձեռնարկում:

–   Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն երեխաների հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ:

–   Հենաշարժիչ համակարգի վնասվածքների ժամանակ առաջին օգնության մեջ պետք է ներառել վերջույթի մոբիլիզացիան ձեռքի տակ եղած պարագաներով, ցավազրկումը եւ հաջորդ քայլը պետք է լինի համապատասխան բժշկական անձնակազմի դիմելը:

–   Ի՞նչ առանձնահատկություններ ունեն երեխաների մոտ վնասվածքները` ախտաբանորեն, կլինիկորեն եւ բուժման մոտեցմամբ:

–   Երեխաների մոտ վնասվածքների կլինիկական պատկերը չնչին է տարբերվում մեծահասակների մոտ առկա կլինիկական պատկերից, բայց ոսկրային համակարգի առանձնահատկությունների շնորհիվ մեծ տարբերություն ունենք բուժման մեթոդների կիրառման հարցում:

–   Ինտենսիվ հասակի աճի ժամանակ կարո՞ղ է երեխան գանգատներ ունենալ:

–   Կա այսպիսի տերմին, կոչվում է աճի ցավ, երբ երեխաներն ակտիվ աճի շրջանում, հատկապես` երեկոյան, և հատկապես այն դեպքերում, երբ օրվա ընթացքում ֆիզիկական մեծ ակտիվություն են ունեցել, ունենում են չտեղակայված կամ ամբողջ սրունքի, կամ ստորին վերջույթի երկարությամբ եւ, հիմնականում, երկկողմանի ցավեր: Այդ ցավերն անցնում են առանց դեղորայքի կիրառման` ուղղակի դիրքի փոփոխությամբ, մերսումով:
 
Վահե Վիկտորի Յավրյան,
«Արաբկիր» ԲՀ օրթոպեդիայի բաժնի վարիչ

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները
ՀՀ ԱՆ. Օստեոարթրոզի ախտանշանները և բուժման մեթոդները

Ի՞նչ է օստեոարթրոզը

Օստեոարթրոզը քրոնիկ հոդային հիվանդություն է, որի դեպքում քայաքայվում է հոդաճառը...

Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ
Արհեստական հոդեր /էնդոպրոթեզներ/. հարցազրույց Հրայր Հարությունյանի հետ

Ի՞նչ է արհեստական հոդը՝ էնդոպրոթեզը:


Արհեստական հոդը պատրաստված է տարբեր նյութերից, որը էնդոպրոթեզավորման միջամտությամբ...

Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
Էնդոպրոթեզավորում. hարցազրույց վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժնի ղեկավար Հրայր Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է էնդոպրոթեզավորումը:


Էնդոպրոթեզավորումը հոդամակերեսների փոխարինումն է արհեստական հոդամակերեսներով...

Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հոդերի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց Նունե Սարգսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։

ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...

Ախտորոշում
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Նյարդաբանություն
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am
Ոտնաթաթի արթրիտ. armeniamedicalcenter.am

Մարդու ոտնաթաթը, որը միաժամանակ կատարում է հենման, հավասարակշռության և զսպանակային գործառույթ, ունի բավականին բարդ անատոմիական կազմություն: Նրա շարժունակությունը ապահովում են երեսուներեք հոդերի...

Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com
Ինչո՞ւ է առաջանում օստեոխոնդրոզ. nairimed.com

Պատկերացրեք Օստանկինո հեռուստաաշտարակը, որն ուղղահայաց դիրքում կանգուն է շնորհիվ իր հիմքից դեպի գագաթ ձգված լարային համակարգի...

Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com
Միջողնային սկավառակի ճողվածք. պատճառները, ախտանիշները, բուժումը. nairimed.com

Մեջքի ցավը նստակյաց կենսակերպ վարող մարդկանց հաճախ հանդիպող ուղեկիցն է։ Սակայն, եթե ժամանակին բժշկի չայցելեք, նույնիսկ սովորական սկոլիոզի պատճառով կարող են բարդություններ առաջանալ...

Նյարդաբանություն
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am
Սպոնդիլոլիսթեզ. armeniamedicalcenter.am

Սպոնդիլոլիսթեզը վիճակ է, երբ ողնաշարի մի ողը սահում է մյուսից հետ կամ առաջ: Դեպի առաջ սահելու դեպքում այն անվանվում է անտերոլիսթեզ, դեպի հետ՝ ռետրոլիսթեզ: Սպոնդիլոլիսթեզը կարող է...

Նյարդաբանություն
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am
Ողնաշարի պաթոլոգիական կոտրվածքներ. armeniamedicalcenter.am

Կոտրվածքները ոսկրերի մետաբոլիկ հիվանդությունների, չարորակ ուռուցքների և այլ ախտաբանությունների ժամանակ կոչվում են պաթոլոգիկ կոտրվածքներ: Կարող են հանդիպել ցանկացած տարիքային խմբում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Ախտորոշում
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com
Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ. nairimed.com

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում...

ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com
ՄՌՏ. ծնկան, կոնքազդրային և ուսային հոդեր. nairimed.com

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) նշանակությունը հոդերի ախտաբանության ախտորոշման մեջ բավականին նշանակալից է...

Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am
Մեջքի ցավ. armeniamedicalcenter.am

Մեջքի մակերեսը կարելի է սահմանազատել երկու ենթադրյալ գծերով՝ վերին, որն անցնում է յոթերորդ պարանոցային ողի փուշելունով, ստորին՝ կոնքոսկրերի մակարդակով: Մեջքն ընդգրկում է երկու անատոմիական շրջաններ...

Նյարդաբանություն
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com
Դաստակային թունելի համախտանիշ. nairimed.com

Դաստակային (կարպալ) թունելի համախտանիշը տարածված խնդիր է, որն ազդում է դաստակի և նախադաստակի գործունեության վրա...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ